«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2011-06-11 | #108, 2011-06-14 | #109, 2011-06-15


ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ Report.am-Ի

ԱԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դատի է տվել Report.am կայքին ու լրագրող, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին: Այս մասին «Ազգն» արդեն գրել է: Report.am-ից տեղեկացանք, որ հուլիսի 1-ին Երեւանի Կենտրոն ու Նորք-Մարաշ համայնքների վարչական դատարանում տեղի կունենա դատական նիստը: Հիշեցնենք, որ կայքին դատի տալու պատճառը Report.am-ում հրապարակված ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածն է: Հայկ Բաբուխանյանը վիրավորական է համարում իր հասցեին հրապարակված մի շարք արտահայտություններ, իսկ «կուսակցություն քանդելու» մեղադրանքը համարում է զրպարտություն: Բացի հերքումից ու հրապարակային ներողությունից` Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցից ու հոդվածագրից պահանջում է նաեւ 3-միլիոնական դրամ: Ի դեպ, ԱԻՄ նախագահն առաջին անգամը չէ, որ դատի է տալիս Report.am-ին. նա կայքին դատի է տվել նաեւ Էդիկ Անդրեասյանի «Երբ զոռով հուշում են անհուշելին» հոդվածի ու դրա վերաբերյալ ընթերցողներից ստացված արձագանքների համար: Այս գործով դատական նիստն էլ կկայանա այսօր:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4