«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2011-06-14 | #109, 2011-06-15 | #110, 2011-06-16


55-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ 4-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Օրերս Աշտարակում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. 55 տարեկան տղամարդը սեռական ոտնձգություններ է թույլ տվել 4-ամյա երեխայի նկատմամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այդ մասին հաղորդում մայիսի 31-ին ոստիկանության Աշտարակի բաժանմունքում տվել է հենց երեխայի մայրը` 22-ամյա Լ. Հ.-ն:

Նա հայտնել է, որ մայիսի 27-ի երեկոյան Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Ռուբո բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4-ամյա դստեր նկատմամբ:

Իրավապահ մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբոն նույն ինքն 1957 թ. ծնված Ռուբիկ Պ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով` «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած անձի նկատմամբ»:

Նրա խոսքով, նշանակվել է կենսաբանական ու դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4