«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ. «Ո՞ՒՐ Է ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀԻ ԽԻՂՃԸ»

Սիրիայում վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունների եւ դրանց վերաբերյալ միջազգային հանրության ունեցած դիրքորոշման կապակցությամբ երեկ «Երեւանի սիրիական համայնք» կազմակերպությունը հայտարարությամբ հանդես եկավ: Դիմելով միջազգային հանրությանը` կազմակերպությունը հռետորական հարց է հղում` «Ո՞ւր է ազատ աշխարհի խիղճը», այնուհետեւ մասնավորապես նշում է. «Ամեն մեկը, որ ձգտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ այլուր Սիրիայի դեմ միջոցառումներ ձեռնարկել, դրանով քաջալերում է ծայրահեղական, կրոնական, ահաբեկչական խմբավորումներին` ելնելով անձնական հաշիվներից եւ Սիրիայի հետ հաշվեհարդար տեսնելու հանգամանքից, այլ ոչ թե սիրիացի ժողովրդի հանդեպ ուշադրությունից: Ակնկալում ենք, որ այս ազատ աշխարհի կառավարությունները կտեսնեն իրականությունը եւ կդադարեն կեղծել Սիրիայում կատարվող դեպքերի իրական պատկերը եւ կդադարեն նաեւ մեղադրել Սիրիայի կառավարությանը` իր ժողովրդի հանդեպ բռնություն կիրառելու մեջ, քանի որ սիրիական կառավարությունը ոչ մի բռնություն չի կիրառում սեփական ժողովրդի հանդեպ: Ակնկալում ենք, որ ազատ աշխարհը կգիտակցի այս իրողությունը, աչք չի փակի դրանց վրա, եւ սիրիացիների արյունը չի օգտագործվի որպես միջոց իր ծրագրերը իրագործելու համար»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4