Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», միջազգային դրամական փոխանցումների համակարգը 2011-ի հունիսի 20-ից Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումներն իրականացնելու է նոր, իջեցված սակագնով` սկսած 0,5 տոկոս, նախկին 1,5 տոկոսի փոխարեն: «Արդշինինվեստբանկը» հանդիսանում է Золотая корона-ի ամենախոշոր հայկական գործընկեր բանկը եւ հնարավորություն է տալիս իր բոլոր մասնաճյուղերում ստանալ դրամական փոխանցումներ ռուբլով, դոլարով եւ եվրոյով: Բանկի մասնաճյուղերում համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում, ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը:
Տեղեկացվում է նաեւ, որ «Արդշինինվեստբանկը» փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая почта, IntelExpress, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով:
Ա. Մ.