«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿԵՑ

«Նասդաք օէմէքս Արմենիա» ֆոնդային բորսայում երեկ հայտարարվեց «Արարատբանկի» արժեկտրոնային պարտատոմսերի 4-րդ թողարկման մասին: Այս մասին տեղեկացանք բանկի լրատվական ծառայությունից մեզ տրամադրած հաղորդագրությունից:

Պարտատոմսերի թողարկման շնորհանդեսի ժամանակ, բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ «Արարատբանկի» նախորդ երեք թողարկումների պարտատոմսերի շրջանառությունն, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 760 մլն դրամ: Անդրադառնալով նոր թողարկմանը, բանկի փոխտնօրենը նշել է, որ թողարկվել են 25000 նոր անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսեր` 250 միլոն դրամ ծավալով, 10000 դրամ անվանական արժեքով, 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 2 տարի: Տեղաբաշխումն իրականացվելու է հունիսի 20-ից 15 աշխատանքային օրերի ընթացքումՙ «Արարատբանկի» գլխամասային գրասենյակի եւ մասնաճյուղերի միջոցով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4