«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՈՉ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ՄԻՍ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ` երեկ օրվա ընթացքում քաղաքացիները զանգահարել են սննդամթերքի անվտանգության ծառայություն եւ հաղորդել, որ «ԳՈՒՄ-ի շուկայի» հարեւանությամբ գտնվող մսի տաղավարներում կրկին իրականացվում է մսի վաճառք եւ կրկին ոչ սառնարանային պայմաններում: Մինչ գյուղատնտեսության նախարարության վերոնշյալ ծառայությունը կիրականացնի հերթական ստուգումը, ծառայությունը բնակիչներին կոչ է անում ձեռնպահ մնալ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող մսի ձեռքբերումից: Ծառայությունն այս կոչով դիմում է քաղաքացիներին` ելնելով անվտանգության նկատառումներից:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4