«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2011-06-17 | #112, 2011-06-18 | #113, 2011-06-21


ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ԶԱՆԳԱՀԱՐԵՑ ԲԱՔՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, նաեւ անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը:

Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջից, հունիսի 19-ին, կրկին իրանական կողմի նախաձեռնությամբՙ տեղի է ունեցել Ահմադինեժադ-Ալիեւ հեռախոսազրույցը: Այս դեպքում էլ երկու նախագահները քննարկել են «երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր», ինչպես նաեւ հարցերՙ «տարածաշրջանային անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4