«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2011-06-18 | #113, 2011-06-21 | #114, 2011-06-22


Samsung Galaxy SII` ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ Samsung Galaxy SII սմարթֆոնի հայաստանյան շնորհանդեսը: Հենց երեկվանից էլ մեկնարկեց սմարթֆոնների պաշտոնական վաճառքը: Շնորհանդեսի շրջանակներում հյուրանոցում երեկ կազմակերպվել էր նաեւ մամուլի ասուլիս, որի ընթացքում «Samsung Electronics»-ի կովկասյան գլխավոր ներկայացուցիչ Օհ Սունգ Կիմը նշեց, որ Samsung Galaxy SII սմարթֆոնները հայաստանյան շուկա նոր խոսք կբերեն. «Առհասարակ, այստեղ սմարթֆոնների ներմուծումը կայուն ու մեծ աճ է ցուցաբերում: «Samsung Electronics»-ը Հայաստանի շուկային կապված մեծ ծրագրեր ունի: Նախ ուզում ենք տեղի շուկային ներկայացնել Samsung Galaxy SII եւ Galaxi S X սմարթֆոնները: Մեր հիմնական նպատակն է սպառողների համար բջջային հեռախոսների օգտագործումը դարձնել ավելի հարմարավետ եւ դառնալ ամենասիրելի բրենդը»:

Օհ Սունգ Կիմի փոխանցմամբ` Կորեայում միայն մի ամսվա ընթացքում վաճառվել է ավելի քան 800 հազար Samsung Galaxy SII սմարթֆոն. «Հուսով եմ` Հայաստանում էլ նման հաջողություն կունենանք»:

Նորագույն Samsung Galaxy SII-ը բարձր արտադրողականությամբ սմարթֆոն է, որի առանձնահատկություններից են Samsung Hubs բջջային ծառայությունները: Դրանց օգնությամբ սպառողները կարող են օգտվել լայնածավալ ժամանցային կատալոգներից, խաղերից ու սոցիալական կայքերից: Samsung Galaxy SII-ը (GT-I9100 մոդել) ունի երկմիջուկանի (Dual Core) պրոցեսոր եւ գործում է Android 2.3 (Gingerbread) օպերացիոն համակարգով:

Հայաստանում «Samsung Electronics»-ի պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանի խոսքով` ներկայումս շուկայում գործող բոլոր սմարթֆոնների մեջ իր հնարավորություններով առաջատարը հենց Galaxy S II սմարթֆոնն է: Ինչ վերաբերում է նորագույն բջջային հեռախոսների արժեքին, Անդրանիկ Շահբազյանը կարծում է, որ Galaxy SII սմարթֆոնները կվաճառվեն 320 հազար դրամի սահմաններում:

Հայաստանում Samsung Galaxy SII սմարթֆոնները վաճառվելու են «Samsung» ընկերության բոլոր պաշտոնական խանութ-սրահներում, այդ թվումՙ «Մոբայլ Սենթր» եւ Samsung ֆիրմայի խանութներում, «Օրանժի» ու «Վիվասել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4