«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2011-06-18 | #113, 2011-06-21 | #114, 2011-06-22


ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Երեւանի պետական համալսարանում երեկ տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր համալսարանի ռեկտորի ընտրության հարցը: Գաղտնի քվեարկությամբ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանն ընտրվել է ԵՊՀ ռեկտոր: Խորհրդի 60 անդամ կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, իսկ դեմ քվեարկողները եղել են 7 հոգի: 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Արամ Սիմոնյանն ընտրվել է 5 տարի ժամկետով: Ի դեպ, ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում առաջադրված միակ թեկնածուն Արամ Սիմոնյանն էր:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացանք, որ հանրապետության նախագահը շնորհավորել է նորընտիր ռեկտորին` վստահություն հայտնելով, որ առաջիկա 5 տարիներին մայր բուհն ունենալու է լուրջ ձեռքբերումներ: «Բոլորիս ակնկալիքը շատ մեծ է: Մենք ուզում ենք տեսնել բարձրակարգ պետական համալսարան: Սա՛ է մեր ցանկությունը, եւ ես իմ կողմից, կառավարությունն իր կողմիցՙ վստահ ենք, որ խորհրդի բոլոր անդամներն անելու են ամեն ինչ, որպեսզի մենք հասնենք այս նպատակին», ասել է Սերժ Սարգսյանը:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4