«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2011-06-23 | #116, 2011-06-24 | #117, 2011-06-25


ՓԼՈՒԶՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ ՇՈՒՏՈՎ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, Երեւան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 97+250 կմ տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետեւանքով առաջացած փլվածքի վերանորոգման նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: Նախագծման աշխատանքներին զուգահեռ, երկու ողղությամբ ապահովվել է մայրուղու անցանելիությունը: Առաջիկա օրերին կսկսվեն փլվածքի վերանորոգման շինարարական աշխատանքները:

Մեկ այլ` Շատին-Եղեգիս ճանապարհի 1-ին կմ-ի սողանքային հատվածի վերանորոգման նախագիծը նույնպես պատրաստ է: Ճանապարհին հարակից հողերի օտարման խնդիրները լուծվելուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները:

Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 365 կմ-ում փլվածքի հետեւանքների վերացման նպատակով ճանապարհի վերանորոգման նախագծման աշխատանքները կավարտվեն հունիսի 27-ին:

Նախարարության հաղորդագրության համաձայն, երկու տասնյակից ավելի վթարային ճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների վերանորոգման աշխատանքները կսկսվեն հուլիսի 1-ից:

Վթարված ճանապարհներին անվտանգության պահպանման նպատակով հատուկ նշանները վթարների առաջին իսկ օրվանից տեղադրված են ճանապարհներին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4