Աղմկում-աղաղակում ենքՙ հա՜յ Սուպեր Սաքո, հա՜յ Արվին, հա՜յ խեղճ Հաղպատ ու «Հաղպատ»-ներ: Ինչո՞ւ եք զարմանում, բա ի՞նչ պիտի լիներ (չնայած սա էլ ԶԼՄ-ական «տաք» լուր չէՙ ինչ-ինչ ժամանակ հետ գնացածՙ պեղած-հանած է): Սա շատ օրինաչափ հետեւանք է, «օրինաչափ»-ը չչակերտեցի, որովհետեւ ավելի քան...օրինաչափ է, որ այդպես էլ պիտի լիներ. չէ՞ որ մերօրյա կյանքի ամենագայթակղիչ ու շողշողուն ասպարեզը, որ մինչ ուղնուծուծը գրավել է ամեն գույնիՙ սեւից մինչ դեղին ու...ճերմակ մամուլ, դա շոու բիզնեսն է, որը բոլոր ամսագրերի ճակատին է, «Չէին սպասում»-ների դիտա ու կիզակետում, «Հայկո-Մկոների»... խորն ընդերքում, սերիալացունամիներում, ամենուր...Ամենուր նրանք ենՙ իրենց պսպղուն ու «լեցուն» առօրյայով, շքեղագույն ապրուստ-կենցաղով, լիությա՜մբ, վայելքնե՜րով...Եվ պարզ չէ՞ ու իրո՞ք զարմանաք, որ մրցավազք-հրմշտոցն ահռելի էր լինելուՙ միջոցների մեջ անխտրական. դիրք չզիջելու մոլուցքը մոգոնել ու դեռ ինչե՜ր է մոգոնելուՙ անկախ գործընկերների իմիջից ու... ֆոներից... Այնպես որ, սա հանդուրժողականության «հյութեղ» պտուղներից ընդամենը մեկն է, հերթական մեկը, որը գերհաճույքով ծամում-որոճում են բոլորը. իրական ցավը չի երեւում: Ավելի ստույգՙ ո՞նց երեւար. իրական ցավն անթեղված է ամենաթողության կուպրե թմբի տակ...
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս