Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 26-ին կկայանա հայ-ամերիկյան համերգ` ի պատիվ Օրբելյանների ընտանիքի: News.am-ի փոխանցմամբ` համերգն իր ներկայությամբ ու կատարումներով պատվելու է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ու դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը: Որպես հրավիրյալՙ դիրիժոր համերգին հանդես կգա նաեւ մաեստրոյի եղբորորդին` դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը: Տոնական համերգին կմիանա նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը: Օրվա առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի ամերիկյան հայտնի Եյլի համալսարանի շրջանավարտների երգչախմբին, որի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Ջեֆրի Դուման է: Հայ ու ամերիկացի երաժիշտները վաղվա համերգին հանդես կգան միասին: Ամերիկյան այս երգչախումբը հիմնադրվել է 1998-ին եւ կազմված է տարբեր մասնագիտություններ ունեցող շրջանավարտներից:
Ի.Պ.