«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆ

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցելությամբ կմեկնի Վրաստան: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից` այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Նալբանդյանի այցի առնչությամբ ավելի վաղ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանթաձեն էր հայտարարություն տարածել, որ դա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի` Երեւան կատարած այցի պատասխան այցելությունն է: «Որախ ենք, որ Հայաստանի հետ ակտիվ հարաբերություններ ունենք: Կողմերը հանդիպումների ժամանակ երկկողմ ու բազմակողմ հարցեր են քննարկում», նշել էր Կալանտաձեն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4