«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


«ԲԱՐԵՎ ԱՄԱՌ». ԱՄԱՌԱՅԻՆ ՆՎԵՐՆԵՐ Orange-ՈՒՄ

Երեւան, 27 հունիսի, 2011թ.: Այսօրվանից մինչեւ օգոստոսի 29 Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 եւ ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու «բարեւ ամառ» ամառային նվերներից մեկը: Ամեն շաբաթ ամառային անակնկալ նվեր կստանա 100 բաժանորդ` յուրաքանչյուր 500-րդ լիցքավորողը: Նվերների ամառային հավաքածուն ներառում է բրենդավորված շապիկներ, պանամաներ, սպորտային գլխարկներ, պայուսակներ, ծովափնյա աթոռակներ, արեւային ակնոցներ եւ այլն:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 100 հաջողակ բաժանորդներին եւ կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երեւանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Հիշեցնենք, որ ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 եւ ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաեւ անվճար րոպեներ շաբաթ եւ կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում:

Ներբեռնման արագության բարձրացում

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, այսուհետեւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած, ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն, իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին կկազմի 1 Մբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն, իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4