«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ՈՒԻԼՅԱՄ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԻՆ

Մայիսի 21-ին ՀԲԸՄ-ի Նյու Ինգլենդի մասնաճյուղը Ուոթերթաունի (Մասաչուսեթս) ՀԲԸՄ-ի կենտրոնում մեծարել է կազմակերպության հավատարիմ նվիրատուներից, բարերար Ուիլյամ Ազնավուրյանինՙ հայ համայնքին իր 45 տարվա անշահախնդիր նվիրվածության համար, տեղեկացնում է այդ առթիվ ստացված հաղորդագրությունը:

Նրան ի պատիվ տրված ճաշկերույթը բաց անելովՙ ՀԲԸՄ-ի Նյու Ինգլենդի մասնաճյուղի ատենապետ Սուրեն Մեսերեճյանը ներկաներին ողջունելուց հետո հրավիրել է հայր Տաճատ Դավիթյանինՙ օրհնելու սեղանները: Ճաշկերույթի ընթացքում ընթերցվել է ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է եղել. «Ձեր նվիրվածությունը ՀԲԸՄ-ին սահմաններ չի ճանաչում: Տարիների ընթացքում Դուք առանձին Ձեր վրա եք վերցրել մի ամբողջ հանձնախմբի բեռը եւ դրամահավաքների միջոցով տասնյակ հազարավոր դոլարների օգուտ բերել մեր կազմակերպության ծրագրերի իրականացմանը: Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ»: Այնուհետեւ պրն Ազնավուրյանին «Պատվավոր անդամի» կոչում է շնորհվել: Այլ արտահայտվողների թվում են եղել Դենիս Փափազյանը, Ջեկ Մեծորյանը, Ջորջ Մուրաճյանը եւ Անիտա Անսերյանը:

Երեկոյի գեղարվեստական մասում ելույթ է ունեցել երաժիշտ Հասմիկ Գոնճոյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4