Համակարծիք էին Վահանգն Հովնանյանն ու Մանվել Բադեյանը
Hovnanian International ընկերության նախագահ, ամերիկահայ հայտնի գործարար Վահանգն Հովնանյանն ու «Եվրոստան ույուտ» ընկերության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին: Նրանք անդրադարձան Հայաստանի տնտեսական կացությանը եւ գործարար միջավայրին:
Ըստ Վահագն Հովնանյանիՙ Հայաստանը երիտասարդ երկիր է եւ տարեցտարի դառնում է ավելի լավը: Նրա կարծիքով, ներդրումային քաղաքականության առումով մեր երկիրն ավելի հետաքրքիր է դառնումՙ հստակեցվում են օրենքները: Սակայն, ամերիկահայ գործարարի կարծիքով, դեռեւս կան ներդրումներին խանգարող գործոններ: Դրանք ենՙ օրենսդրության դեռ ոչ ճկուն լինելը, փոքր շուկան եւ հատկապես մենաշնորհներն ու մրցակցության սահմանափակումները: Վերջին գործոնի մասին խոսելովՙ Վահագն Հովնանյանն ասաց, որ ցորենի բիզնեսով էր ցանկանում զբաղվել, բայց իրեն սպառնացել են վառել դեռ չհասած ցորենի արտերը: Նույնը նաեւ տեղի է ունեցել, երբ ցանկացել է փայտ ներկրել Ռուսաստանից:
Մանվել Բադեյանը գործարար միջավայրի վրա ազդող բացասական գործոնների թվում ավելացրել է նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարեւանների հետ քաղաքական խնդիրները, կոռուպցիան, գործարարների կառավարման հմտությունները: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, ապա, Մանվել Բադեյանի կարծիքով, ամենավատն այն է, որ սպառելով շուկայի հնարավորությունները, մենաշնորհները հանում են կապիտալը երկրից եւ փնտրում այլ երկրներ:
Ա. Մ.