Երեկ Հայկական պետական մանկավարժական համալսարանում կնքվել է պայմանագիր Մանկավարժական համալսարանի ու ԳԱԱ-ի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի միջեւ: Պայմանագրի համաձայն` այսուհետեւ մանկավարժական համալսարանն աճեցնելու է արհեստական բյուրեղներ եւ Ֆրանսիայի Մեցի համալսարանի հետ Մանկավարժական համալասարանը ստեղծելու է լաբորատորիա: Մեցի համալսարանի պրոֆեսոր Միշել Ալիերի փոխանցմամբ` լաբորատորիայի ստեղծումն ու արհեստական բյուրեղներ աճեցնելու նախաձեռնությունը կրթությունը գիտությանը մոտեցնելու լավագույն քայլերից են:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ նշեց, որ այսպես ուսանողներին հնարավորություն կտրվի դրսեւորվելու նաեւ գիտահետազոտական գործունեության մեջ:
Երեկ Մանկավարժական համալսարանում ստորագրվեց նաեւ «ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր ֆոտոնիկայի ու օպտիկական սենսորների համար» հայ-ֆրանսիական լաբորատորիայի ստեղծման նախագիծ:
Ի. Պ.