«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2011-07-02 | #123, 2011-07-06 | #124, 2011-07-07


ՀԱՅԵՐԻ ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՑԱՎԻ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

Վատիկանը համահրատակարիչ է դառնալու մի գրքի, որն աշխարհին կներկայացնի փաստաթղթեր եւ տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես տեղեկացնում է «Ասպարէզ» պարբերականը, ներկայացվելիք նյութերը վերցված են Վատիկանի գաղտնի արխիվներից, եւ ըստ արխիվների վերահսկողությունն իրականացնող քահանա Սերժիո Պագանոյիՙ այդ նյութերը ստիպել են նրան «ամոթ զգալ մարդ լինելու համար»: «Եթե առանց հավատի նայեի, դրանք ինձ կստիպեին միայն մթություն տեսնել», ասել է իտալացի քահանան:

Ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերի առնչությամբ տպավորությունները Պագանոն ներկայացրել է հաջորդ տարի փետրվարին Հռոմում կայանալիք «Lux in Arcane» ցուցահանդեսի մասին հայտարարման ժամանակ: Այդ ցուցահանդեսում կներկայացվեն 8-20-րդ դարերի փաստաթղթերի հավաքածուներ, որոնք մեկ գծով կծածկեն 85 կիլոմետր:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա Պագանոն նշել է. «Երբ կարդում եմ թուրքերի կողմից հայերին կտտանքների ենթարկելու մեթոդների մասին փաստաթղթերը, ցավի ու սարսափի անզսպելի զգացում եմ ունենում»: Քահանան տեղեկացրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ կլինեն 2-3 տարում, այդուհետեւ Հռոմի պապը կորոշի` հրապարակել դրանք, թե՞ ոչ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4