Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», ամառային արձակուրդների կապակցությամբ հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը բանկն առաջարկում է նոր ավանդ «արձակուրդային»: Ավանդն ընդունվում է դոլարով, բարձր` տարեկան մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով: Տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:
Ցանկության դեպքում «արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն եւ MasterCard Standart միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչեւ 90 տոկոս վարկային գծի հնարավորությամբ, որի միջոցով հնարավոր կլինի արձակուրդի ընթացքում լիարժեք տնօրինել ներդրված գումարները:
Ըստ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանի . «Ներդնելով այս ավանդատեսակը, մենք հնարավորություն ենք տալիս բանկի ավանդատուներին, մեկնելով ամառային հանգստի, իրենց զգալ անհոգ եւ ապահով` միջազգային MasterCard Standart քարտի վրա ունենալով ներդրված գումարը, որը միաժամանակ իրենց բերում է բարձր տոկոսադրույքներով եկամուտ»:
Ա. Մ.