Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանեց Հայաստան: Այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք` հուլիսի 5-6-ը Լավրովի հրավերով Մոսկվայում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց. «Նախագահ Մեդվեդեւը վերլուծել է կազանյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը եւ մոտ ապագայում քայլեր կձեռնարկի»: Թերեւս Լավրովի այցելությունը Երեւան հենց այդ «քայլերը» ներկայացնելու միտում ունի, մանավանդ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկայում սպասվում է ՌԴ ԱԳ նախարարի այցելությունը Բաքու:
Հ. Ա.