Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հուլիսի 7-ի հրամանագրով ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել է Գեորգի Պետրոսյանը` իր դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ վերջերս` ՀՅԴ համագումարի ժամանակ, Պետրոսյանը ընտրվեց ՀՅԴ բյուրոյի անդամ, եւ Ստեփանակերտում պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնելը թերեւս այս վերջին հանգամանքով է պայմանավորված:
Նախագահ Սահակյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանը նշանակվել է արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Գեորգի Պետրոսյանը նշանակվել է խորհրդատու:
Հ. Ա.