«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2011-07-07 | #125, 2011-07-08 | #126, 2011-07-09


«ԴՈՒՔ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՄԱՏ ԵՔ ՄՆԱՑԵԼ, ՄԻՆՉԵՎ ՉԲՌՈՒՆՑՔՎԵՔ, ՏԵՂ ՉԵՔ ՀԱՍՆԻ»

Լոնդոնից արձակագիր Ասատուր Կյուզելյանի հետ «Տեսակետ» ակումբում երեկ կայացած հանդիպման «մեղավորը» գրողի վերջին «Թերթելով մամուլը» գիրքն էր:

Այն ներկայացնում է Կյուզելյանի կեսդարյա լրագրողական նոթերը, թղթակցություններն ու հարցազրույցները:

Հետագայում արձակագիրը նախատեսում է հրատարակել հայոց մեծերի` Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի, Արամ Խաչատրյանի հետ ունեցած նամակագրությունները: «Նախատեսում եմ տպագրել նաեւ իմ հուշերը», ասում է Կյուզելյանն ու հավելում, որ միայն Վազգեն կաթողիկոսի մասին 300 էջանոց հուշեր ունի:

Սփյուռքահայ մտավորականը ցավով է փաստում, որ խորհրդային տարիների համեմատությամբ` այսօր մեծ ու տաղանդավոր գրողներ չկան: Կյուզելյանը վստահ է. պատճառը տնտեսական վատ վիճակն է: «Մարդ գիշերն իր ընտանեկան հոգսի մասի՞ն մտածե, թե լուրջ կերպով գրականության հետեւի: Երբ մեկուն միտքը մտահոգ է, ան կրնար ստեղծագործել»:

Որպեսզի արժեքավոր գրական գործեր ստեղծվեն անհրաժեշտ են ներշնչող-ուղղորդող մարդիկ, ովքեր նույնպես չկան: Իսկ արվեստ առանց ներշչող, օգնող մարդկանց չի ստեղծվում:

«Ստեղծենք համահայկական կենտրոնական մեծ ուժ, ուր բոլորը կնստին մեկ սեղանի շուրջ եւ վիճելի հարցերը կզանազանեն անվիճելիներեն: Համախմբվինք անվիճելի հարցերու շուրջ: Անկախ Հայաստան ունինք, մտածենք, որպես պետականություն ունեցող ժողովրդի զավակ», խորհուրդ է տալիս Կյուզելյանը:

«Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչեւ չբռունցքվեք, տեղ չեք հասնի»,- Ասիկ Շիրազի խոսքերն են` ուղղված ինձի: Այսօր Շիրազի այդ պատգամը ես ձեզի կուտամ», ասում է մտավորականը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4