Սանկտ Պետերբուրգում հուլիսի 4-8-ը անցկացվել է Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) համագումարը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Համագումարի շրջանակներում կազմակերպվել են 9 գիտաժողովներ եւ 10 հատուկ նստաշրջաններ, նաեւ խորհրդի նիստեր, հանդիպումներ ու քննարկումներ: Հայաստանից համագումարին մասնակցել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաեւ կազմակերպիչն էր վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի:
Հիշեցնենք, որ նման համագումար 2007 թվականին տեղի է ունեցել նաեւ Հայաստանում: Արդեն հայտնի է, որ 2012-ին եվրոպական համագումարը կայանալու է Հռոմում:
Ի. Պ.