ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը երեկ ժամանել է Ադրբեջան: Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն արդեն Բաքվում է:
Ինչպես «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում տեղեկացրել էր Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը, արդեն ուրբաթ համանախագահները ողջ կազմով, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի ժամանմամբ, կլինեն Բաքվում, կհանդիպեն Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ:
Ստեղծված իրավիճակը պարտադրում է, որ համանախագահները որեւէ հայտարարություն անեն, բայց, օդանավակայանում հայտարարությամբ, համանախագահները հարցերին կարձագանքեն միայն հանդիպումներից հետո, ամենայն հավանականությամբ, հերթական հայտարարության տեսքով:
Հուլիսի 15-ին կայանալիք հանդիպումներից հետո, նույն Մամեդյարովի ներկայացմամբ, համանախագահները այցելելու են նաեւ Երեւան` հանդիպելու Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ:
Ա. Հ.