«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԻ ՆԱՄԱԿԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Հուլիսի 11-ին, ըստ Վաշինգտոնից ստացված հաղորդագրության, կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերինՙ հայցելով օգտագործել բոլոր հնարավոր միջոցներըՙ վերաձերբակալելու համար 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ կասկածվող Զարեհ Մանճիքյանին:

Դեպքը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերին, Հյուսիսային Հոլիվուդի ավտոկայանատեղիներից մեկում տեղի ունեցած վեճից հետո: Հետաքննությունը վարել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը: Տասնութամսյա որոնումներից հետո կասկածյալին հայտնաբերել են Պուերտո Ռիկոյում: 2011-ի մայիսին «Յու.Էս. Մարշալզ Սերվիսի» աշխատակիցները կալանավորել են նրան, բայց մինչեւ Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքին նրան հանձնելը, տեղի դատարանը չնչին մի գումարի դիմաց ազատ է արձակել նրան: Ներկայումս նրա գտնվելու վայրը անհայտ է:

«Այս հարցը շատ է մտահոգում ինձ եւ իմ ընտրազանգվածին: Հայցում եմ ձեր աջակցությունըՙ վերաձերբակալելու հանցագործին, որտեղ էլ նա գտնվելիս լինի», ասված է Շիֆի նամակում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4