«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


«ՍԱՈՒՐԻ» ՀԵՏ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ջրային տնտեսության պետական կոմիտեին կառավարությունը երեկ լիազորեց բանակցել «Սաուր Ս.Ա.Ս» ֆրանսիական կազմակերպության հետ` մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 31-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ այդ կազմակերպության հետ կառավարման նոր պայմանագիր կնքելու համար` նախատեսելով պայմանագրի ժամկետը լրանալուց հետո եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Որոշումն արտացոլում է Համաշխարհային բանկի հետ անցկացված համատեղ քննարկման արդյունքը, ըստ որի իբրեւ նպատակահարմար տարբերակ, առաջարկվում է մինչեւ 2013-ի վերջը շարունակել «Հայջրմուղկոյուղու» կառավարման պայմանագիրը եւ վարձակալության պայմանագրին անցնել 2014-ից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4