«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2011-07-13 | #129, 2011-07-14 | #130, 2011-07-15


ԱՇՏԱՐԱԿԻ ԿԱԽՈՎԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է

Քասախ գետի ձախ եւ աջ ափերը միմյանց միացնող միակ հետիոտնային կախովի կամուրջը բարեկարգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Աշտարակի քաղաքապետարանի ջանքերով:

Կամուրջը, որ 1970-ականներից չէր վերանորոգվել, զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերից է: Հենց այդտեղից է գեղեցիկ տեսարան բացվում դեպի Սուրբ Սարգիս, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիները, Աշտարակի ջրաղացն ու հին կամուրջը:

Բարեկարգման աշխատանքների շրջանակներում երիտասարդները ներկել են կամուրջը, տեղադրել ծաղկամաններ: Վերականգնվել է կամրջի ողջ երկայնքի լուսավորության համակարգը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4