Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011-ի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը երեկ հաստատվեց կառավարությունում: Համաձայն դրա, նախատեսվում է տեխնոպարկի կառավարումը վերապահել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին, իրագործել նորարարության ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրեր, համաֆինանսավորել Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման վարկային ծրագիրը, հիմնել ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիա:
Ա. Մ.