Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության «առաջին ռաունդում» ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Հարությունյանը երեկ հանդիպել են` հաջորդ հանդիպման տեղը, ժամանակը, պայմանները քննարկելու նպատակով: ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` բանակցությունները կտեղափոխվեն Մատենադարանի մերձակայքում գտնվող կառավարության ընդունելությունների տուն: Հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, ժամը 12-ին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ինչպես Հայ ազգային կոնգրեսի, այնպես էլ իշխանության պատվիրակության կողմից»:
Հ. Ա.