«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2011-07-27 | #139, 2011-07-28 | #140, 2011-07-29


ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՎ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ

Այս մասին երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար, գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2011-ի առաջին կիսամյակին բյուջեի եկամտային մասը կազմել է 402,1 մլրդ դրամ: Հարկային եկամուտները կատարվել են 100,3 տոկոսով, այսինքն, որոշ չափով նաեւ գերակատարվել են: Ըստ ֆինանսների փոխնախարարի, հարկերն ու տուրքերը նախատեսված 314 մլրդ դրամի փոխարեն կազմել են 314,1 մլրդ դրամ, իսկ սոցվճարներըՙ 60 մլրդ դրամի փոխարենՙ 60,8 մլրդ դրամ: Այլ եկամուտներըՙ 9,6 մլրդ դրամի փոխարեն կազմել են 11,5 մլրդ դրամ: Սակայն թերակատարվել են արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները, ինչի պատճառով էլ որոշակիորեն նվազել էր բյուջեի եկամուտների կատարման հրապարակած ցուցանիշը:

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այստեղ որոշ ծախսեր չեն կատարվել: Շեղումները Ատոմ Ջանջուղազյանը եւս պայմանավորեց արտաքին աղբյուրներից ստացվող հատկացումների չստանալով, ինչպես նաեւ սովորաբար տեղի ունեցող խնայողություններով կամ որոշ ծրագրերի հետաձգումով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4