Երեկ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանին, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին` առաջարկելով հաջորդ շաբաթ Երեւան քաղաքում կրպակների ապամոնտաժման խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրել:
Մ. Խ.