Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` Հայաստանի ոստիկանությունում ծառայողական քննություն անցկացնելու օգոստոսի 9-ին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում փաստաբաններ Վահե Հովսեփյանի ու Ստեփան Ոսկանյանի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ըստ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի` այդպիսի ծառայողական քննություն իրականացվելու է: Նշենք, որ օգոստոսի 12-ին Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդն էր նիստ գումարել, քննարկել օգոստոսի 9-ին երկու փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միջադեպը եւ դիմել գլխավոր դատախազին` «փաստաբանների լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու եւ ազատությունից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ»:
Մ. Խ.