«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ՀԱԿ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՏԱՁԳՈՒՄ

Երեկ տեղի ունենալիք ՀԱԿ-խշխանություն երկխոսության հերթական ռաունդը տեղի չունեցավ, քանի որ ՀԱԿ ակտիվիստների շուրջը տեղի ունեցած իրադարձությունները հավանաբար այլ սրբագրումներ են մտցնում: Զույգ պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին (սա ասված էր երեկ տարածված ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ): ՀԱԿ-ի պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը լրատվամիջոցներին ասել է, որ այդ հանդիպմանը պետք է կքննարկվի միայն ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ օգոստոսի 9-ի միջադեպը: Ի դեպ, երեկ Հայաստանի Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ-ի ակտիվիստներից երկուսին` Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին, առաջին դեպքում քաղաքից չբացակայելու պայմանով, երկրորդ դեպքում 3 մլն դրամ գրավով, իսկ Տիգրան Առաքելյան խափանման միջոց կալանքը թողնվել է ուժի մեջ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4