Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը երեկ ընդունել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացնող «Սիբգիպրոտրանս» եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հինգ տարբերակներից ընտրված նախագիծը, որի ընդունումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքները: Մանուկ Վարդանյանը ընկերության ներկայացուցիչներին հանձնարարել է նաեւ 10-օրյա ժամկետում ներկայացնել ընտրված տարբերակի հիմնավորումները:
Ա. Մ.