«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2011-08-19 | #145, 2011-08-20 | #146, 2011-08-23


ԻՐԱՆԱՀԱՅ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ...

«Իրանահայ» լրատվական կայքէջը հակերների ծանր հարձակման թիրախ է դարձել, անջատվել է կայքէջ-ընթերցող կապը: Այն հատկապես Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ եկեղեցու թալանի եւ 5-րդ համահայկական խաղերի լուսաբանման կապակցությամբ այցելու-ընթերցողների մեծ շրջանակ էր ձեռք բերել, ինչը չէր կարող դուր գալ ոմանց: Նույն օրը տարածման խնդիրներ է ունեցել նաեւ «Արաքս» օրաթերթը: Նոր Ջուղայի «Հաքիմ Նիզամի» հայաշատ պողոտայի կրպակից մի անձ գնել է «Արաքս»-ի վերջին համարի բոլոր օրինակները: Թերթի վերջին համարում անդրադարձ կար Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թալանին ու այդ կապակցությամբ Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի անբացատրելի լռությանը:

Հիշեցնենք, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թանգարանից թալանված սրբապատկերների կապակցությամբ շարունակում են լուռ մնալ Սպահանի հայոց թեմի պատասխանատուները:

Իրանահայ երկու լրատվամիջոցները չեն բացառում, որ կատարվածը պատահականություն չէ եւ այս դեպքերը շաղկապված են:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4