Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը բանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդ` «Անկախություն»: Ավանդն ընդունվում է բանկի բոլոր մասնաճյուղերում` ՀՀ դրամով տարեկան մինչեւ 13 տոկոս, ԱՄՆ դոլարով` մինչեւ 9 տոկոս, ռուսական ռուբլովՙ 7 տոկոս տարեկան տոկոսադրույքներով: Տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, բանկի կողմից կվճարվեն ամենամսյա կամ եռամսյա պարբերականությամբ, կամ ժամկետի վերջում:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանն այս առթիվ նշել է. «Արդշինինվեստբանկը», հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներդնելով այս ավանդատեսակը` մենք հնարավորություն ենք տալիս մեր ազգաբնակչությանը կատարելու հուսալի ներդրում բանկում եւ ստանալու բարձր տոկոսադրույքներ»:
Ա. Մ.