«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՈՒՏ ԿԳԱ՞Ն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում անցկացվող նախարարական ու նախագահական հանդիպումների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունների մասին առավել հաճախ տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից:

Այս հանգամանքը ոչ այնքան նշանակում է, թե մեզանում տեղեկությունների արտահոսքը քիչ պատահող երեւույթ է, պարզապես ադրբեջանական կողմից ճիշտ ժամանակին են հայտնում այնպիսի լուրերը, որոնք որեւէ ընթացք տեսնելու հնարավորություն են տալիս, թեեւ պետք է ընդունել, որ ավելի հաճախ դրանք ամենասովորական ապատեղեկատվություն են:

Ինչեւէ, հերթական անգամ, ըստ «Սալամնյուզ» կայքէջի «դիվանագիտական աղբյուրների», մինչեւ սեպտեմբերի 15-ն ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելութուն տարածաշրջան` Երեւանում եւ Բաքվում հանդիպելու նախագահների ու արտգործնախարարների հետ: Ըստ նույն աղբյուրի, նախատեսվում է նաեւ այցելություն Լեռնային Ղարաբաղ` հանդիպեու արցախյան ղեկավարության հետ:

Ամենայն հաջողությամբ այս տեղեկությունը կարող է ադրբեջանական լրատվական ընթացքի հերթական ապատեղեկատվությունը լինել, թեեւ նույն հաջողությամբ կարող է լինել իրականությանը մոտ լուր: Եվ եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական մամուլում վերջին շրջանում «կենտրոն» է նետվում նաեւ Սարգսյան-Ալիեւ հավանական հանդիպման գաղափարը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում տեղի ունենալու հավանականությամբ, ապա համանախագահների այցելության մասին լուրն էլ պետք է մատուցվի մի օրակարգով, որում այդ հանդիպման նախապատրաստման հարցերն են:

Առայժմ հանդիպման հավանականությունը փաստող ոչ մի պաշտոնական հայտարարությւոն չի արվել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4