«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԼԻԲԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Լիբիայում տիրող իրավիճակի միջազգային գնահատականը գնալով առավել մեծ շրջանակներ է ընդգրկում: Հայաստանը եւս միացել է այն երկրներին, որոնք ընդունել են Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդին որպես իշխանության: Պատասխանելով «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լիբիայի ժամանակավոր անցումային կառավարությանը ճանաչելու վերաբերյալ, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է. «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4