Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես հայտնի էՙ առաջադրվել էր երկու թեկնածուՙ Արտավազդ Սուրենի Վարոսյանը (Ալավերդու քաղաքապետի տեղակալ) եւ Կամո Սերյոժայի Բաբայանը («Քարափտրանս» ՍՊԸ տնօրեն):
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբՙ Ալավերդի համայնքում առկա 16 հազար 520 ընտրողից ընտրությանը մասնակցել է 4027-ը: Քվեարկություն է անցկացվել թվով 15 տեղամասում: Հաշվարկով պարզ է դարձել, որ Կամո Բաբայանի օգտին է քվեարկել 386 քաղաքացի, Արտավազդ Վարոսյանի օգտինՙ 3 հազար 484 քաղաքացի, անճշտության թիվըՙ 5, անվավեր է ճանաչվել 155 քվեաթերթիկ: Կազմվել է նախնական ամփոփիչ արձանագրություն, ըստ որիՙ Ալավերդի համայնքի քաղաքապետ է ընտրվել Արտավազդ Վարոսյանը:
Վերջնական արձանագրությունը կկազմվի եւ որոշում կկայացվի սեպտեմբերի 16-ին:
Ինչպես տեղեկացանք, ընտրությունների ընթացքում թերացումներ կամ միջադեպեր չեն արձանագրվել:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ