«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ

Նոր ավտոբուսները կմիացվեն GPS համակարգին

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տրամադրած տեղեկության համաձայն, վահանակը միացված է լինելու GPS համակարգին եւ հաշվելու ու ցուցադրելու է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Համակարգն առայժմ փորձակվում է եւ կգործարկվի GPS համակարգին միացված ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո:

Քաղաքապետարանից ստացված մեկ այլ հաղորդագրության համաձայն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրամադրած դրամաշնորհի միջոցներով արդեն նոյեմբերին Հայաստան կներմուծվեն եւ Երեւանի երթուղիներում կշահագործվեն 66 նոր ավտոբուսներ: 2012-ի առաջին եռամսյակում Չինաստանից կներկրվի եւս 170 ավտոբուս: Այդպիսով, մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ընդհանուր առմամբ 236 նոր ավտոբուսներով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4