«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2011-09-15 | #164, 2011-09-16 | #165, 2011-09-17


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇՈՒՇԻՈՒՄ ՆՈՐ ՓՈՂՈՑ Է ՀԱՆՁՆՈՒՄ

Այսօր ԼՂՀ-ի Շուշի քաղաքում պաշտոնապես կբացվի Պռոշյան փողոցը: Ծրագիրը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը: Այս փողոցը Շուշիի գլխավոր` Ղազանչեցոց փողոցը կապում է Հախումյան փողոցին: Ի դեպ, վերջին երկու փողոցները եւս նորոգվել են հիմնադրամի «Շուշիի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Նորակառույց Պռոշյանը ձգվում է 252 մ, լայնությունը 7 մ է, փողոցը ասֆալտապատվել է, եզրափակվել մայթերով, պաշտպանիչ պատերով, տեղադրվել են հեղեղատար, լուսավորության համակարգ: Ճանապարհային նշանները եւս չեն մոռացել: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, թեեւ Շուշի այցելության ընթացքում այդ կարճ, բայց գեղեցիկ տեսք ստացած փողոցի բարեկարգման վերջին աշխատանքների ականատեսը դարձանք նաեւ մենք: Ընդհանրապես Շուշիում, այս կամ այն կառույցի նորոգման կամ կառուցման հետ կապված հաճախ էինք լսում հիմնադրամի անունը, իսկ մասնավորապես` հիմնադրամի միջոցներով Շուշիում վերակառուցվել է շուրջ 2,3 կմ ճանապարհ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4