Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, օրինաստեղծ գործընթացներին, հասարակական-քաղաքական կյանքին եւ ժողովրդավարության կայացման գործին ակտիվ մասնակցության համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով: «Ազգի» հարցին ի պատասխանՙ պատգամավոր Միքայել Վարդանյանն ասաց. «Մեծ պատիվ եմ համարում, որ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով ինձ գնահատում են: Ինձ թվում էՙ մեր երկիրը ապագա ունի: 20 տարում հաղթել ենք, նվաճումներ ունեցել ենք, չնայած ունեցել ենք մեծ սխալներ նաեւ: Առանց սխալ մարդը չի կարող ապրել, բայց մենք պետք է փորձենք չկրկնել այդ սխալները: Ես անշահախնդիր ծառայել եմ իմ ընտրղներին, այդ ծառայության գնահատականն եմ համարում այս պարգեւը` իմ մարզում ես շատ կապված եմ իմ ժողովրդի հետ»:
Մ. Խ.