«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2011-09-16 | #165, 2011-09-17 | #166, 2011-09-20


ԵՐԵՎԱՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ԿԴԻՄԱՎՈՐԻ ԼՈՒՍԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ

Անկախության 20-ամյակի եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին լուսային գեղեցիկ ու տոնական հանդերձանքով ներկայանալու նպատակով քաղաքապետարանը լուսավորել է մայրաքաղաքի պատմաճարտարապետական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը: Լուսավորվել են Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Մատենադարանը եւ կենտրոնական մի շարք փողոցների շենքեր:

Լուսավորվել է մայրաքաղաքի 34 արձան: Լուսային նոր գեղարվեստական տեսք են ստացել Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջները, Հրազդանի կիրճը: Հանրապետության գլխավոր հեռուստաաշտարակի լուսավորման համար տեղադրվել է ժամանակակից, էներգախնայող 320 LED գունավոր լուսատու: Լուսային նոր ձեւավորում է ստացել Հանրապետության հրապարակը: Ավելի վառ ու պայծառ լուսավորություն ապահովելու համար լուսատու 40 սյուները փոխարինվել են նոր, կրկնակի հզորություն ունեցող լոսարձակներով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4