Անկախության 20-ամյակի կապակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բազմաբնույթ միջոցառումներ է իրականացրել` տոնական համերգներ, գիտաժողովներ, հանդիպումներ հեղինակավոր գիտնականների հետ եւ այլն:
Հանրապետության անկախության հոբելյանի կապակցությամբ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը անակնկալ էր պատրաստել իր աշխատակիցների համար. մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է համալսարանի բոլոր աշխատակիցներին` 1600 հոգու:
Հիշեցնենք, որ այս տարի 40 տոկոսով արդեն բարձրացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաեւ մյուս աշխատակիցների ամսական աշխատավարձը: