Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրըՙ Ստրասբուրգ): Միջազգայնագետ-պատմաբանի որակավորում ստացած Պապիկյանը, ըստ կենսագրականի, անցել է նաեւ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը, մասնագիտական վերապատրաստում անցել Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում:
Արտաքին գործերի նախարարությունում, ապա Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում աշխատանքից հետո 2007-ից մինչեւ երեկվա նշանակումը աշխատել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ Վիեննայում:
Ա. Հ.