«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2011-09-20 | #167, 2011-09-21 | #168, 2011-09-23


ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԿԲԱԺԱՆՎԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն, կառավարության երեկ ընդունած որոշմամբ, կբաշխվի Հայաստանի մարզերի յոթ եւ ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ 2012-ին կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից կավելանան մշակվող հողերի ծավալները, մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ Հայաստանում բարձրորակ սերմեր են տրամադրվում գյուղացիական տնտեսություններին: «Սա լուրջ հեղափոխական փոփոխություն է մեր գյուղատնտեսության մեջ», ասաց նա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4