Հայաստանի կառավարության որոշմամբ լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձեւերից հանվել են «Կ.Տ.» տառերը: Այսինքն, դրանց կնքված լինելը այլեւս պարտադիր պահանջ չի համարվում: Սակայն կնիքների օգտագործման իներցիան, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, բավական մեծ է: «Չնայած մենք բոլոր օրենքներից եւ նորմատիվային ակտերից այդ պահանջը հանել ենք, տնտեսվարող սուբյեկտներն այդ կնիքները կամավոր շարունակում են օգտագործել: Այստեղ անհրաժեշտ է նաեւ Կենտրոնական բանկի օժանդակությունը, որովհետեւ առեւտրային բանկերը նույնպես այդ պրակտիկան շարունակում են», ասաց նա:
Ա. Մ.