Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունն առաջարկում է հատուկ ուսանողների համար նախատեսված «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթը, որը տրամադրում է անսահմանափակ անլար ինտերնետ ամսական ընդամենը 5500 դրամով: Փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում անվճար տրամադրվում է «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ: Այս փաթեթի բաժանորդները կունենան 3 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց արագության սահմանափակման, որի սպառումից հետո ներբեռնման արագությունը կկազմի 384 Կբիթ/վրկ, իսկ վերբեռնմանը` 128 Կբիթ/վրկ: «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթին բաժանորդագրվելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ ուսանողական տոմսը:
Ա. Մ.