«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2011-09-21 | #168, 2011-09-23 | #169, 2011-09-24


ՀԵՏՈ Ի՞ՆՉ

Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ըստ վրացական լրատվամիջոցների, այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը միանշանակորեն իր աջակցությունն է հայտնում միջազգային ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման այսպես կոչված անօրինական ընտրությունները», ասված է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի արտաքին գերատեսչությունը ողջունում է միջազգային հանրության ջանքերն` ուղղված ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը եւ գտնում է, որ «խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:

Ակնհայտորեն, ուրիշ բան ակնկալելի չէր Վրաստանի իշխանություններից` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «ցավերի» դեպքում, բայց տեսնես ով է քաշել վրաց արտաքին գերատեսչության «լեզվից»... Թե՞ սիրաշահում են նվնվացող հարեւանին: Ամեն դեպքում, ըստ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, Վրաստանի վերը նշված հայտարարության կապակցությամբ երեկ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին հրավիրվել է արտգործնախարարություն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4