Ինչպես տեղեկացանք «Ամերիա» ՓԲԸ-ից, Ամերիկայի Միացյալ Նահանգներումՙ Կալիֆոռնիայում գրանցվել է Ameria Group Inc ընկերությունը, որի գործունեության նպատակն է տեղեկություներ եւ խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարող կամ գործարար ծրագրեր իրագործող անձանց, ներկայացնել Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրը, տեղեկություն տրամադրել Հայաստանում ստեղծված «Ամերիա» անվանմամբ գործող ընկերությունների վերաբերյալ: Ameria Group Inc ընկերության բացմանը ներկա են եղել այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահը, այլ պաշտոնատար անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները եւ այլ հյուրեր:
Ա. Մ.